Файл: Ազգագրական տեղեկությունները որպես հայ ժողովրդի էթնոգենեզի ուսումնասիրման աղբյուր.docx

ВУЗ: Ереванский государственный университет

Категория: Не указан

Дисциплина: Этнография

Добавлен: 16.02.2019

Просмотров: 278

Скачиваний: 3

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

Ազգագրական տեղեկությունները որպես հայ ժողովրդի էթնոգենեզի ուսումնասիրման աղբյուր

Գաբրիելյան Ռաֆիկ

Մեր նպատակն է լուսաբանել հայ ժողովրդի ազգասերման խնդիրը` առասպելաբանական, սեպագրական, հնագիտական, և պատմական տեղեկությունների համադրությամբ: Մեր խնդիրներն են` փորձել վերլուծել և համադրել բոլոր տեղեկությունները, գտնել զուգադիպություններ, բացահայտել եղած կապերը, պարզել հայերի ազգասերման գործընթացին մասնակից էթնիկ հանրույթներին, և նրանց դերի չափը: Ինչպես նաև ցույց տալ ինքնության դրսևորումները Հայկական լեռնաշխարհի բնակիչների շրջանում: Հայ ժողովրդի ազգածագման խնդրում դեռևս կան շատ չլուսաբանված կետեր, հնագույն իրողությունները առհասարակ միշտ էլ արդիական է բացահայտել, քանի, որ հայտնվում են նոր փաստեր, որոնք նոր էջ են բացում պատմության լուսաբանման համար:
Մեր համեմատական հիմնական կետերը պտտվում են
Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> շուրջ: Մեզ համար պարզ է, որ Մ. Խորենացին հայ ժողովրդի ծագման մասին ներկայացրել է իր ժամանակների համար հավաստի պատմություն: Սակայն այսօր, այն ունի համակողմանի մեկնաբանության կարիք, մենք պետք է հասկանանք ինչ՞ է ուզեցել հայտնել Մ. Խորենացին առասպելի միջոցով: Նախ Խորենացին չի խորշում Հայկի գերդաստանին գաղթած համարել: Խորենացին Հայկին ներկայացնում է ազգածնության, ազգայն գաղափարի հիմնադիր, Արամին հզորության գագաթնակետին հասած տիրակալի, իսկ Արային առաքինության կարծրատիպ, նաև մեռնող և հարություն առնող կերպար, ով արտացոլում է հայերի ազգային ինքնության հետագա վայրիվերումները, կապված ազգային զարթոնքի և հզորության մյուս կողմից անկումի և օտարների տիրապետության հետ:
Հայ ժողովրդի ծագման խնդիրը, վերջին ժամանակներում գիտական բարձր մակարդակով լուսաբանվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Արմեն Պետրոսյանի կողմից: 2006 թվականին լույս է տեսել գիտնականի <<Հայոց ազգածագման հարցեր>> մենագրությունը, որը իրենից ներկայացնում է հոդվածաշար, որտեղ ներկայացված են տարբեր խնդիրներ կապված հայ ժողովրդի էթնոգենեզի հետ: Իսկ 2018 թվականին ընթերցողին ներկայացվեց հեղինակի <<Հայ ժողովրդի ծագման խնդիրը>> աշխատությունը, որը հիմնական կետերով կրկնում է գիտնականի նախկին տեսակետները: Աշխատությունում ներկայացված են առասպելներ, պատմություն և վարկածներ:
Ա. Պետրոսյանը ներկայացնում է նաև <<
Народы и культуры>> շարքում <<Армяне>> գրքում հայերի էթնոգենեզը: Դե այս կոթողային շարքը նպատակ ունի ռուս և արտասահմանյան ընթերցողին ներկայացնել ԽՍՀՄ ժողովուրդներին1: Նշենք նաև, որ Ա. Պետրոսյանը մի շարք հոդվածների հեղինակ է, ուր ներկայացնում է կաղապարային մոդելներ, պրոֆեսիոնալ գիտություն և հանրագիտարանային ճշմարտություններ հայերի էթնոգենեզի` սկսնակ ուսումնասիրողների և ընթերցողների լայն շրջանակների համար2:
Ա. Պետրոսյանի աշխատանքները իրենց մեջ ներառում են առասպելաբանական, լեզվաբանական, պատմական, հնագիտական, սեպագրական, տվյալներ և բազմազանության տեսանկյունից չափազանց բարձրարժեք են: Պետրոսյանը նաև անաչարորեն ներկայացնում է այլազգի մասնագետների առաջարկած վարկածները հայերի ծագման և կազմավոման մասին: Նա ներկայացնում է նաև իր վարկածը, որը վաղնջահայերի օրրան է առաջարկում Էթիունի երկիրը հաշվի առնելով մի շարք ուշագրավ փաստեր ուրարտա-էթիունյան առնչությունների հետ կապված, դրանք են էթիունացիների և ուրարտացիների թշնամանքը, ուրարտացիների կողմից էթիունացիների վերաբնակեցումները Հայկական լեռնաշխարհում, <<Էթիունի>> երկրանվան ստուգաբանությունը և այլն:
Ընդհանրացնող է նաև
Լավրենտի Բարսեղյանի <<Հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերը պատմագիտության մեջ>> աշխատությունը: Հեղինակը առանձին վերլուծում է Մովսես Խորենացու հաղորդումները և կապեր է ցույց տալիս սեպագրական տվյալների հետ: Մանրամասն քննում է առաջարկված վարկածները, ներկայացնում է Սուրեն Երեմյանի, Գևորգ Ջահուկյանի, Գրիգոր Ղափանցյանի, Իգոր Դյակոնովի, Վյաչեսլավ Իվանովի և այլոց տեսակետները:
Ցանկացած էթնիկ խմբի էթնիկության ցուցիչները կարելի է դասավորել մշակութային, լեզվական, և մարդաբանական կաղապարներում, առանձին խնդիր է ինքնության հարցը, որը հաճախ ունի մշակութային բնույթ, կապված ազգային վարքականոնի, կրոնի, գրի, ինքնանվանման, լեզվամտածողության
3, հոգևոր պատկերացումների, հոգեկերտվածքի, աշխարհայացքի, ընդհանուր խորհրդանիշների, սրբազան ընդհանուր տարածքի, կոլեկտիվ հիշողության, կենսատարածքի նկատմամբ սեփականատիրության զգացումի, արժեքների սեփականատիրության զգացումի, օրինակ` Կամիտասի երաժշտության, <<նրանք>>-ի գիտակցման(էթնոտարբերակման), և այլ գործոնների հետ:
Ժամանակագրական առումոով էթնիկ միավորի տվյալ դեպքում հայերի ընդհանրական(առանց մակրոլեզվաընտանիքային պատկանելիության խնդրի) էթնոգենեզի ուսումնասիրությունը կարելի է բաժաներ երեք ժամանակահատվածի
1. Ցեղասերման մասնակից էթնիկ խմբերի` ցեղերի ծագման, և նրանց տեղաշարժերի հետ կապված խնդիրներ, որը ուղեկցվում է մակաշերտայինից` շերտային միքսացիաներով մասամբ նաև միասնական տարածքում կամ հարևանությամբ(ուսումնասիրման հասանելի ժամանակաշրջան, որոշների կարծիքով Ք.ա. 10-րդ հազարամյակ, անցում արտադրող տնտեսաձևի, նորքարեդարյան հեղափոխություն – անցում քաղաքակրթության Ք.ա. 4-րդ հազարամյակի կես – Ք.ա. 2-րդ հազարամյակի կես)
2. Էթնոմիքսացիա միասնական տարածքում, միասնական լեզվի տարածումով(հայերի դեպքում Հայկական լեռնաշխարհում) (Ք.ա. 2-րդ հազարամյակի կես – Ք.ա. 6-րդ դար)
3. Նոր էթնիկ ձուլումներ, լեզվի զարգացման, մշակութային և էթնիկ-ազգային ինքնագիտակցության տարբեր շրջափուլերով(Ք.ա. 6-րդ դար – մինչև այսօր):
Աշխատանքը կազմված է երեք գլուխնրից: Առաջին գլխում ներկայացված են հնագույն և հին աղբյուրների հաղորդած տեղեկությունները, երկրորդ գլխում ներկայացված են միջնադարյան աղբյուրների հաղորդած տեղեկությունները, իսկ երրորդ գլխում ներկայացված է տարբեր ուսումնասիրողների և մեր վերլուծությունները: Սեպագիր աղբյուրները հիմնականում տեղեկություններ են հաղորդում իրենց համաժամանակյա Հայկական լեռնաշխարհի բնակչության մասին, քիչ բան ասելով վաղնջահայերի առկայության մասին: Վաղնջահայերի Հայկական լեռնաշխարհում լինելու առաջին հիմնական տվյալները քաղում ենք ուրարտական աղբյուրներից, սակայն օգտվելով համեմատական լեզվաբանության տվյալներից: Բայց պետք է նշենք, որ առանցքային տեղեկություններ են հաղորդում, հայերի էթնոգենեզին մասնակից շերտային և մակաշերտային դերակատարների մասին: Այսպես, եթե գծենք հայերի էթնոգենեզի ծառը ապա ունենք հետևյալ պատկերը:
1. Հարավ և կենտրոն - սուբարիներ(մեկուսի), խուռիներ, ուրարտացիներ(ինքնանվանական ընտանիք)
2. Հարավ և հարավ-արևմուտք – արամեացիներ և սեմական այլ տարրեր
3. Հյուսիս և հյուսիս-արևելք - վաղնջահայեր(էթիունացիներ)
4. Արևմուտք և հյուսիս-արևմուտք – կասկեր(հյուսիսկովկասյան), հաթեր(կամ խաթթեր, մեկուսի էթնիկ խումբ), խեթեր, ուրումեացիներ-հայասացիներ, մուշկեր(հնդեվրոպական)
5. Հարավ-արևելք – լուլուբեյացիներ(չդասակարգված)
6. Հյուսիս-արևելք – սկյութներ(հնդեվրոպական-իրանական)
7. Արևելք - քուտիներ(հնդեվրոպական-թոխարական)
Մեր խորին համոզմամբ նշված էթնիկ խմբերը տարբեր ժամանակահատվածներում մասնակցել են հայերի ցեղսերման պրոցեսին:
Դասական պատմագրական տվյալները սկսած Ք.ա. 5-րդ դարից հիմնական տեղեկություններ են հայտնում հայերի մասին, սակայն հայերի ազգասերման հարցը ներկայացնում են ժամանակի համար միակ տարբերակով` առասպելի միջոցով: Պատմահայր
Մովսես Խորենացին ազդված լինելով տարբեր պատմական աղբյուրներից, առասպելի միջոցով ներկայացնում է հայերի ծագումը: Նրա այս մոդելը կրկնվում է ընդհուպ մինչև Ք.հ. 1784-1786 թվականներին լույս տեսած Միքայել Չամչյանի <<Պատմություն հայոց>>-ում:
Հույն հեղինակներ
Հերոդոտոսը և Քսենոֆոնը Ք.ա. 5-րդ դարում Հայկական լեռնաշխարհում հիշատակում են մի շարք էթնիկ խմբերի, ալարոդներին, սասպեյրներին, մատիեններին, խալդայներին, խալյուբներին, կարդուխներին, մարդերին, տաոխներին, փասիաներին, հեսպերիտներին, այս էթնիկ խմբերի դասակարգումը հաստատված չէ անհրաժեշտ լեզվաբանական տվյալների բացակայության պատճառով, սակայն առաջ քաշված վարկածների շրջանակում կարելի է ենթադրել, որ պատկանել են քարթվելական, հնդեվրոպական, և խուռա-ուրարտական ընտանիքներին4:
Ինչ են ասում մարդաբանական և հնագիտական տվյալները: Արմենոիդ մարդաբանական տիպը, որի կրողն է հայ ժողովուրդը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում, այն իր վերջնական տեսքն է ստացել մոտ Ք.ա. 3-րդ հազարամյակում: Զարմանալի է բայց այս տիպը այնպիսի չփոփոխվող հատկություններ է դրսևորում, որ չկան ուրիշ տիպերում
5: Ժամանակակից թուրքերը, խառնամուսնությունների մանկահավաքների և աղջկահավաքների արդյունքում, մեկ հազարամյակի ընթացքում, սկսեցին կրել արմենոիդ տիպը:
Հնագիտությունը շատ լավ միջոց է հասկանալու համար էթնիկ շարժերը և հասարակությունների սոցիալական փոփոխությունները, մարդկանց ինքնության տարբեր դրսևորումները: Որպես հիմնական փոփոխություններ Հայկական լեռնաշխարհում հայտնվում են Ք.ա. 3.500 թվականից, Կուր-արաքսյան մշակույթի հայտնվելով, ապա Ք.ա. 2.400 թվականից լեռնաշխարհում հայտնվում են նոր իրողություններ, տարբեր մշակույթներ, սոցիալական աստիճանակարգության փոփոխություններ: Ք.ա. 15-12-րդ դարերում նկատվում են տարաբնույթ զարգացումներ և ներթափանցումներ հիմնականում արևմուտքից` խեթական աշխարհից: Արդեն Ք.ա. 9-7-րդ դարերում Հայկական լեռնաշխարհի հարավից հայտնվում են ուրարտացիները իրենց իշխանական մշակույթով, բերդաշինությամբ, խաղողագործությամբ:


1Ներկայումս լույս է տեսել 28 հատոր նվիրված ԽՍՀՄ ժողովուրդներին: Իդեպ վերջերս լույս է տեսել ադրբեջանցիների մասին հատորը: Տես` http://iea-ras.ru/index.php?go=Pages&in= cat&id=14, 06.05.2018:

2Պետրոսյան Ա., հոդվածաշար, http://www.ilur.am/news/category/analytics/armen-petrosyan.html, 06.05.2018:

3 Մտածողության կառուցարկման այն յուրահատկությունների ամբողջականությունը, որը բնորոշ է տվյալ լեզվի կրողին: Օրինակ` ռուսի համար հայհոյանքը չունի այնպիսի արմատական, վիրավորական բնույթ ինչպես հայերի մոտ:

4 Երեմյան Ս., Մարտիրոսյան Հ., Սարգսյան Գ., Տիրացյան Գ., Հայ ժողովրդի պատմություն, հատոր I, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Եր., 1971, էջ 455:

5 Պետրոսյան Ա., Հայ ժողովրդի ծագման խնդիրը, Եր., 2017, էջ 14:

5