Файл: Առաջավոր Ասիայի հնագույն մեկուսի էթնիկ հանրությունները.docx

ВУЗ: Ереванский государственный университет

Категория: Не указан

Дисциплина: Этнография

Добавлен: 16.02.2019

Просмотров: 1092

Скачиваний: 9

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

Խաթթերենը` մասնագետներից ոմանք մոտ են համարում խուռիա-ուրարտարկան ընտանիքին41, ոմանք կարծում են, որ այն ծագումնաբանական կապ ունի աբխազա-ադղեական լեզուների հետ42, սակայն այս վարկածները ապացուցված չեն, և առայժմ խաթթերենը մնում է չդասակարգված: Իսկ նմանությունները այդ լեզուների հետ կարող է և ծագումնաբանական չեն, այլ կապված են շփումների հետ: Լեզվաբանական տվյալների սակավության պատճառով չի կարելի այն անգամ համարել նոստրատիկ մակրոընտանիքի մաս: Սակայն հաշվի առնելով առաջարկված վարկածները կարելի է ենթադրել որ այն միջանկյալ դիրք է գրավում նոստրատիկ և սինո-կովկասյան մակրոընտանիքների միջև: Բայց թե՞ ինչքանով է այն սերտ ինչ, որ մեկի հետ դժվար է ասել: Իսկ Կասյանը այն դասակարդում է սինո-կովկասյան մակրոընտանիքում որպես առանձին ճյուղ43:

Մեր կարծիքով Կասյանի տեսակետը ամենահավանականն է, և տեղավորվում է ներկայիս գիտության առաջարկած վարկածների շրջանակում` չունենալով լուրջ հակափաստարկներ: Հաթերը չէին կարող զբաղեցնել Փոքր Ասիայի տարածքը առանց շրջակա ինչ, որ մակրոընտանիքի պատկանելու: Իսկ նման մակրոընտանիքները երկուսն են` նոստրատիկը և սինո-կովկասյանը:

Խաթթական գրերից պահպանվել են կրոնական և ծիսական բնույթի խաթա-խեթական երկլեզու մի քանի, և միալեզու խաթթական 45 տեքստեր, որոնք գրված են վանկային սեպագրերով, բացակայում են պատկերագրերը: Շատ տեքստեր ամբողջական չեն, բացի դա դժվար են վերծանվում: Խաթթերեն որոշ հատուկ անուններ պահպանվել են նաև օտարալեզու տեքստերում: Խաթթական տեքստերը թվագրվում են Ք.ա. 17-13-րդ դարերով, և պարզ է, որ գրված են խեթերի կամ լուվիացիների կողմից:

Խաթերի գլխավոր կենտրոնը Խաթուսան էր, որը հետո դարձել է խեթերի մայրաքաղաքը, իրենք խաթերը քաղաքը կոչել են Խաթի, իսկ Խաթուսան խեթերեն(նեսիտերեն) անվանումն է: Խաթերը պաշտել են տարբեր աստվածությունների, ունեցել են արևի, ամպրոպի աստվածներ: Խաթերը իրենց մարդաբանական տիպը փոխանցել են խեթերին:

Խուռիներ (սուբարիներ, խուրրիներ)

Խուռիների բնակեցրած տարածքը շումերները կոչել են Սու-բիր, իսկ աքքադացիները Սուբարտու կամ Շուբարտու: Ք.ա. 2-րդ հազարամյակում Հյուսիսային Միջագետքի բնիկները կոչվում են շուբարեցիներ որոնք իրենց անունն են տվել խուռիներին: Խուռիները Հայկական լեռնաշխարհից տեղաշարժվել են հարավ իսկ շուբարացիները հարավից շարժվել են հյուսիս: Երկու ժողովուրդները թշնամական չեն եղել, դեռ մի բան էլ պայքարել են ընդհանուր թշնամիների դեմ:

Չի կարելի խուռիներին դրտել որպես մեկ էթնոս, խուռիները ավելի շատ նման են մի լեզվաընտանիք ներկայացնող ցեղերի միության:

Խուռիները մ.թ.ա. 5-2-րդ հազարամյակներում ապրել են Հյուսիսային Միջագետքում նրա շրջակայքում, Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի հարավ-արևմտյան տարածքներում: Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում նրանք մեծ տեղաշարժ են կատարում դեպի Հյուսիսային Սիրիա և Պաղեստին այստեղ հիմնելով Կիրբեթ-Կերաքյան կոչվող մշակույթը, որը ակնհայտորեն կուր-արաքսյան մշակույթից է անջատված:

Խուռիերենը մեկուսի լեզու է, և ուրարտերենի հետ միասին կազմում է մի ընտանիք: Խուռիերենը իր կառուցվածքով էրգատիվ, կցական լեզու է: Խուռի-ուրարտական ընտանիքի նախահայրենիքի հարցը կարող ենք համարել լուծված եթե շատ չխորանանք ժամանակի մեջ: Ուրարտացիների մասին կասենք, որ նրանք շատ ավելի ուշ են ի հայտ եկել քան խուռիները: Նրանք մոտ Ք.ա. 2500 թվականին բաժանվել են խուռի-ուրարտական ընդհանրությունից, ներկայացնում են առանձին ճյուղ ընտանիքում: Խուռիները մի էթնոս չէին, այլ տարբեր ցեղեր նույն հիմքից բաժանված: Էթնիկ ինքնագիտակցությունը ցավոք չհասցրեց հասնել այն մակարդակին, որ խուռիները չուրծանային:


Խուռիները(խուռի-ուրարտական ընտանիք) համարվում են Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի հնաբնակները: Խուռիական ցեղերը հետքեր են թողել նաև շրջակա այլ տարածքներում: Շատ հավանական է, որ խուռիական ցեղերը նախապես բնակվել են բուն Հայկական լեռնաշխարհում և ավելի հյուսիս(Հարավային Կովկասի այլ տարածքներ): Այս տեսակետի հիմքը այն է, որ խուռիական տեքստերը` այդ հանրության մշակույթը, որը ստեղծել է տեքստերը և այդ հանրության ավելի վաղ ստեղծած մշակույթը(առանց գրային համակարգերի) գտնվում են հենց վերը նշված տարածքներում: Ամենայն հավանականությամբ կուր-արաքսյան մշակույթի կրողները եղել են նախախուռիուրարտացիները, իսկ կուր-արաքսյան մշակույթը սկսվում է Ք.ա. 4-րդ հազարամյակից, ներկայումս մշակույթի արմատները հասցվում են մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակ44: Մենք կարծում ենք, որ Հայկական լեռնաշխարհը խուռի-ուրարտական ընտանիքի հայրենիքն է, իհարկե արդարության համար պիտի նշենք, որ հայրենիքը ավելի մեծ է եղել և ներառել է նաև Այսրկովկասյան տարածքներից:

Որոշ մասնագետներ, օրինակ` Ա. Կասյանը, խուռի-ուրարտական ընտանիքը դասակարգում են սինո-կովկասյան մակրոընտանիքում45: Գևորգ Ջահուկյանը գտնում է, որ նախախուռիուրարտական հանրությունը ծագումնաբանական կապ ունեն նախահնդեվրոպական հանրության հետ46: Այս կապը կարելի է բացատրել երկու ձևով: Նախ այս երկու մայր ժողովուրդները կարող էին շփումների մեջ են գտնվել իրար հետ` սա իհարկե ծագումնաբանական չէ, և հնարավոր է նաև, որ խուռա-ուրարտական ընտանիքը ևս պատկանում է նոստրստիկ մակրոընտանիքին կամ առկա է հեռու կապ:

Խուռի-ուրարտական լեզուները նմանություններ ունեն հյուսիսկովկասյան լեզուների հետ, մյուս կողմից էտրուսկերենը ևս նման է այս ընտանիքի լեզուներին47, բայց այս երեքին միանշանակորեն լեզվաընտանիք միավորի մեջ չենք կարող դասակարգել, թեև այս պնդումը առկա է48: Սա ևս աշխատում է խուռի-ուրարտական հայրենիքը Հայկական լեռնաշխարհում և Այսրկովկասում գտնվելու օգտին:

Խուռիերեն գրավոր հուշարձանները իհայտ են գալիս սկսած 3-րդ հազարամյակի կեսից, և անհետանում են 2-րդ հազարամյակի վերջին: Խուռիերենի համար օգտագործվել է աքքադական սեպագիրը, առկա են նաև ուգարիտական քվազի-այբբենական49 սեպագրով գրված տեքստեր:

16-13 դարում հայտնի է Միտաննի պետությունը, որի հրմնական էթնիկ տարրը խուռիներն են եղել, բնակվել են նաև սեմական էթնոսներ: Միտաննիի մայրաքաղաքը Վաշշուգանեն էր: Միտաննին անկում է ապրում խեթերի արշավանքի պատճառով:

Խուռիները անհետանում են մ.թ.ա. 7-րդ դարում գուցե ավելի ուշ: Հավանական է, որ խուռիական էթնոսը գոյատևել է մինչև Ք.ա. 5-րդ դարը, Հերոդոտոսը այդ ժամանակ Հայկական լեռնաշխարհում հիշատակում է Ալարոդներին, սասպեյրներին, մատիեներին, որոնք կարող էին խուռիական լինել: Խուռիները բուն Հայկական լեռնաշխարհում կամաց-կամաց են ուրծացել մեծ տեղաշարժեր չեն կատարել:

Խուռիները չեն ունեցել ընդհանուր պանթեոն: Դոմինանտ են եղել լոկալ բնույթ ունեցող պանթեոնները: Ըստ խուռիների պատկերացման աշխարհը բաժանված էր երեք մասի: Վերին աշխարհ «երկինք» ուր ապրում էին նոր աստվածները: Երկիր ուր ապրում էր մարդը: Ստորգետնյա աշխարհ ուր ապրում էին հին աստվածները:


Խուռիները պատկանել են արմենոիդ մարդաբանական տիպին,50 որի տիպիկ հատկանիշն է տափակ ծոծորակը: Այս տիպը ներկայումս կրում են հայերը, թուրքերը, հրեաները, արաբների որոշ խմբեր, Վրաստանի հարավի բնակրչները, սակայն, հայերը ամենահիմնական ժառանգն են համարվում այս տիպի: Ի միջի այլոց թուրքերին այս տիպը փոխանցվել է հայերից:

Ուրարտացիներ(բիայնացիներ)

Ուրարտու և ուրարտացիներ անվանումը տրվել է բաբելերենից, մեծ հաշվով սեմական լեզուներից(նույն համատեքստում բաբելացիները ինչպես նաև ասորեստանցիները իրենց լեզուն մինչև իրենց գոյության վերջը կոչել են հին ձևով` աքքադերեն, իսկ ներկայիս գիտական գրականության մեջ աքքադերեն են կոչում այդ լեզվի միայն հին փուլը (Ք.ա. 24-22 դարեր))51: Ուրարտացիների ինքնանվանումը բիայնացիներ է եղել իսկ երկիրը կոչել են Բիայնիլի: Սակայն, պետք չէ հակակրանք ունենալ «ուրարտացի» տերմինի նկատմամբ, սա նույնն է ինչ «Արմենիա»-ն մեր համար:

Ք.ա. 2-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում հիշվում են նաիրյան ցեղերը, որոնք նույնպես խուռիական կամ խուռի-ուրարտական ծագում են ունեցել: Իսկ 1-ին հազարամյակի սկզբին կազմավորվում են Մուծածիր և Ուրարտու պետությունները: Ընդունված է բիայնական ցեղը(ուրարտացիներ) ևս դասակարգել նաիրյան ցեղերի մեջ, որոնք էլ հենց ստեղծում են Ուրարտուն: Այսինքն ուրարտացիները մեկն են այն խուռիական ծագման նաիրյան ցեղերից: Նրանք տարածվել են Հայկական լեռնաշխարհի հարավային մասերց և իրենց գերիշխանությունն են հաստատել լեռնաշխարհի մնացած բնակիչների վրա Ք.ա. 9-6-րդ դարերում:

ՀՀ-ի տարածքից գտնվել են մոտ 600 ուրարտական սեպագրեր, ևս 400 սեպագրեր գտնվել են այլ տարածքներից, գտնվել են նաև մոտ 500 տարբեր առարկաներ, որոնց վրա կա ուրորտերենեվ գրված գրություններ, այսպիսով առկա են մոտ 1500 հուշարձաններ: Ուրարտական լեզվի համար օգտագործվել է երեք տեսակի գիր` ասորական սեպագիր, ուրարտական սեպագիր, որը կիրառվել է Իշպուրնի արքայի կառավարման ժամանակներից և ուրարտական մեհենագիր: Ուրարտական սեպագիրը ասորականից տարբերվում է նրանով, որ նշանները ունեն եռանկյունի սեպիկների ձև, իսկ աորական սեպագիրը ավելի շատ մեխի ձև ունի: Ինչ վերաբերում է մեհենագրին ապա այն օգտագործվել է քրմերի կողմից, առկա են մոտ 1500 մեհենագիր նշաններ կրող իրեր, ներկայումս տեսակետ կա համաձայն, որի Ուրարտուի քրմական դասի մեջ եղել են հայեր և հայերի կողմից էլ գրվել են մեհենագրերի համենայն դեպս մի մասը:

Ուրարտերենը որպես լեզու բազմապիսի շփումների մեջ է եղել հնդեվրոպական լեզուների և հատկապես հայերենի հետ, վերծանված տեքստերում, լեզվանյութի ցույց է տալիս, որ առկա է բառարմատների մոտ 40% համընկնում հայերենի բառարմատների հետ: Սրա պատճառը այն է, որ Հայկակն լեռնաշխարհում մինչև ուրարտացիների հայտնվելը ապրել են հնդեվրոպական էթնիկ տարրեր` խեթեր, թրակո-փռյուգիացիներ նաև մուշկեր, հայեր կամ վաղնջահայեր:

Ուրարտական պանթեոնի գլխավոր աստվածների են Խալդը-գերագույն, Շիվինին-արևի, Թեյշեբան-փոթորկի և ամպրոպի: Սա շատ նման է հնդեվրոպական եռամաս գաղափարախոսությանը52: Նշանավոր էր Խալդին նվիրված Մուսասիրի տաճարը որի ոճը տեղափոխվել է Հունաստան և Հռոմ ապա այնտեղից վերադարձել է Հայաստան և դրա ոճով կառուցվել է Գառնիի տաճարը, պետք է ուշադրություն դարձնել երկու տաճաների տանիքներին, հիմնասյուներին, ուղղանկյուն հատակագծերին և հիմք-պատվանդաններին:


Ուրարտուում շատ էր զարգացած քաղաքաշինությունը և ամրոցաշինությունը, սրա պատճառը այն է, որ ուրարտուն շրջապատված լինելով թշնամիներով պիտի ռազմական-պաշտպանողական կառույցներին մեծ տեղ տար, հայտնի են Վանի, Արգիշտիխինիլիի, Թեյշեբայինիի, Օշականի, Էրեբունիի, Ճմինի, Այանիսի հուշարձանները53:

Ուրարտացիները պատկանել են առաջավորասիական կամ արմենոիդ մարդաբանական տիպին:

1Թերևս նրանց հետ կարող են համեմատվել եգիպտացիները և շուբարացիները:

2И. Дьяконов, Языки Древней Передней Азии, Москва, 1967(այսուհետ` Дьяконов և էջը), стр. 36:

3 A. R. Bomhard, Reconstructing Proto-Nostratic, Comparative Phonology, Morphology, and Vocabulary, 1 volumes. Leiden, Boston, 2008, p. 2: Նոստրատիկ մակրոընտանիքի տեսությունը զարգացրել է Իլիչ-Սվիտիչը և ապացուցել, որ վեց լեզվաընտանիքները կազմում են մեկ մակրոընտանիք, դրանք են` աֆրոասիական, հնդեվրոպական, քարթվելական, ուրալյան, ալթայան, էլամո-դրավիդյան ընտանիքները: Ներկայումս հավանական է, որ մակրոընտանիքին են պատկանել նաև էսկիմո-ալեության, չուկչի-կամչատկյան, ճապոնական, կորեական ընտանիքները: Նոստրատիկ լեզվաբանությամբ զբաղվել է նաև Բոմհարդը: Մակրոընտանիքի հիմք-լեզուն թվագրվում է Ք.ա. 15000-12000 թվականներով: Հավանական է, որ գտնվել է Երկրաչափական Քեբարա կոչված մշակույթի արեալում` Առաջավոր Ասիայի Լևանտ կամ Արևելյան Միջերկրածով կոչվող տարածքում:

4 А. Касьян, Клинописные языки Анатолии(хаттский, хуррито-урартские, анатолийские) проблемы этимологии и грамматики, Москва, 2015, стр.277-279 297-300: Սինո-կովկասյան կամ դենե-սինո-կեվկասյան մակրոընտանիք: Սա մի մակրոընտանիք է որի անդամ ընտանիքներն են, բասկականը, հյուսիսկովկասյանը, նա-դենեն Հյուսիսային Ամերիկայում, խուռի-ուրարտականը, հաթականը, սինո-տիբեթյանը, բուրուշասկիականը, ենիսեյանը, որից պահպանվել է կետական լեզուն, հավանական է տիրենեյանը և այլ ընտանիքներ: А. Касьян, Клинописные языки Анатолии(хаттский, хуррито-урартские, анатолийские) проблемы этимологии и грамматики, Москва, 2015, стр. 268: Տես նաև` http://jdbengt.net/articles/burush2007.pdf [Վերջին այցելությունը` 20.02.2016թ.]:

5 Дьяконов, стр. 35:

6 Ա. Մովսիսյան, Հնագույն պետությունը Հայաստանում` Արատտա, Երևան, 1992, էջ 3:

8 Д. Мелларт, Древнейшие цивилизации Ближнего Востока, Москва, 1982(այսուհետ` Мелларт), сс. 63-69:

9 Այս վարկածը ներկայումս ամենահավանականն է: Տես` С. Ллойд, Археология Месопотамии, Москва, 1984, сс. 67-70: Տես նաև` В. Гуляев, Шумер. Вавилон. Ассирия: 5000 лет истории, Москва, 2013 сс. 72-76:

10Мелларт, с. 121:

13 В. Гуляев, Шумер. Вавилон. Ассирия: 5000 лет истории, Москва, 2013 с. 96: Տես նաև` http://lah.ru/konspekt/back/shumer1.htm

14 Միջերկրածովյան խումբ ասելով հասկանում ենք միջերկրածովյան տիպը իր հնագույն շերտերով: Որը տարածված էր Առաջավոր Ասիայում: Պետք չէ հասկանալ միայն ժամանակակից տիպը, քանի որ հնագույն մակարդակում այն տարբերվում է ներկա բնութագրից:


15 В. Гуляев, Шумер. Вавилон. Ассирия: 5000 лет истории, Москва, 2013 с. 94:

16 A. Sołtysiak, Physical anthropology and the “Sumerian problem”.- Studies in Historical Anthropology, vol. 4, 2004[2006], p. 149:

17 Կա տեսակետ համաձայն որի շումերները գրի նախնական ձևը վերցրել են Միջագետքի նախաշումերական բնակչությունից, տես` https://www.youtube.com/watch?v=nrHBC1OibYs : Իսկ մեր կարծիքով ամենահավանական թեկնածուն հենց շուբարական էթնոսն է, որոնցից շումերները շատ բան են սովորել, օրինակ` պղինձ ձուլել:

18 Дьяконов, էջ 83-84:

19 Дьяконов, էջ 37:

20 Ա. Մովսիսյան, Հնագույն պետությունը Հայաստանում` Արատտա, Երևան, 1992, էջ 60:

21В. Кузишина, История Древнего Востока, Москва, 2005(այսուհետ` Кузишина), стр. 116:

23С.П. Толстов, Народы Передней Азии(այսուհետ` НПА), Москва, 1957, стр. 29:

26 Н. Боголовская, К проблеме сложения халафской културы.- Советскайа археология, Москва, 1972, № 2, сс. 3-16:

27 Мелларт, с. 121:

28 I. Gelb, Hurrians and Subarians, Chikago, 1944, p. 31:

29 Այս դաշտի անվանումը կարելի է փոխել դարձնելով հալաֆ-շուբարական և վերագրել շուբարիներին:

30 I. Gelb, Hurrians and Subarians, Chikago, 1944, p. 48-49:

31 И. Дьяконов, стр. 21-22:

32 A. Bomhard, Indo-European and the Nostratic Hypothesis: History of Research, Current Trends, and Future Prospects, Boston, 1995, p. 32:

33 Дьяконов, էջ 86:

34 Նույն տեղում, էջ 90:

35 Кузишина, стр. 264-265:

36 Սա բարձր զարգացվածության հասած մշակույթ է, որը աչքի է ընկնում իր քաղաքներով: Թվագրվում է Ք.ա. 3700-1600 թվականներով: Ք.ա. 14-րդ դարում մշակույթը իսպառ անհետանում է :

37Двьяконов, էջ 86:

38Кузишина, стр. 268:

39А. Касьян, Хаттский язык // Языки мира: Древние реликтовые языки Передней Азии // РАН. Институт языкознания, Москва, 2010, стр. 168:

40Նույն տեղում:

41С.П. Толстов, НПА, М., 1957, стр, 32:

42Дьяконов, էջ 23: Տես նաև` И. Дьяконов, Хуррито-урартские и восточнокавказские языки// Труды по языкознанию, Москва, 2007, стр. 360:

43А. Касьян, Хаттский язык // Языки мира: Древние реликтовые языки Передней Азии // РАН. Институт языкознания, Москва, 2010, стр. 169:

44 Д. Зардарян, О ранних проявлениях элементов куро-аракской культуры в позднеэнеолотической керамике арени-1 // Проблемы археологии Кавказа. Сборник материалов Международной научной конферанции, посвященной 70-летю Ю. Н. Воронова, Сухум, 2011, сс. 53-56: Հասանելի է` http://www.academia.edu/1473003 /О_ранних_проявлениях_элементов_куро-аракской_культуры_в_позднеэнеолитической керамике_Арени-1 [Վերջին այցելությունը` 18.02.2016]:

45 А. Касьян, Клинописные языки Анатолии(хаттский, хуррито-урартские, анатолийские) проблемы этимологии и грамматики, Москва, 2015, стр. 268:

46 Дьяконов, էջ 165: Տես նաև` http://ysu.am/files/02Y_Gabrielyan.pdf

47 Дьяконов, էջ 23:

48 Ստարոստինը և Դյակոնովը խուռի-ուրարտական լեզուները համարում են ոչ թե առանձին ճյուղ հյուսիսկովկասյան ընտանիքում այլ առանձին ճյուղ արևելակովկասյան(նախյո-դաղստանյան) խմբում: Տես` И. Дьяконов, С. Старостин, Индоевропейско-севернокавказские изоглассы // Труды по языкознанию, М., 2007, стр. 312: Տես նաև` И. Дьяконов, С. Старостин, Хуррито-урартские и восточнокавказские языки // Труды по языкознанию, М., 2007, стр. 359-406: